Վանեցյանը, Մանուկյանն ու Սուքիասյանը՝ ռուս սահմանապահների տեղակայման մասին

Նախորդ շաբաթ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց դիտարկել հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը՝ սահմանազատման գործընթացն առանց բախումների իրականացնելու նպատակով։ Այս առաջարկին անդրադառնում են 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները՝ «Քաղաքացիական պայմանագրից»՝ Խաչատուր Սուքիասյանը, «Հայաստան» դաշինքից՝ Գեղամ Մանուկյանն ու «Պատիվ ունեմ»-ից՝ Արթուր Վանեցյանը։