Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին։

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»,- գրել էր Բաղդասարյանը։