Հայաստանում վերցված 30 նմուշից 25-ում հայտնաբերվել է «Դելտա» շտամը, 4-ում՝ բրիտանական շտամը․ նախարարություն

Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը, հաղորդում է առողջապահության նախարարությունը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանում օգոստոսի 1-ին կատարվել է 4 224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 137 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,2 տոկոսը։ Գրանցվել է մահվան 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 600 պացիենտ:

Մեկնաբանել