Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայտնում է Արմենպրեսը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14,733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:

Ոսկե մեդալ նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի առաջնության և Եվրոպական երկրորդ խաղերի հաղթող: Մինչ այս մասնակցել է նաև Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Մեկնաբանել