Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ, իսկ Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։

Պապիկյանը մինչ այս ղեկավարում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։ Նա նախարար էր նշանակվել 2018-ին։

Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում է արդեն մեկ տարի՝ 2020-ի հուլիսի 2020-ի հուլիսի 30-ից։ Մինչ այդ՝ 2018-2020 թթ․ Պետրոսյանը Կոտայքի մարզպետն էր։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նա 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։

Մեկնաբանել