Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1 623 աճյուն: