Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան ունի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասվում է հրամանագրում։

***

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983-ի նոյեմբերի 7-ին Երեւանում: 2003-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Բանասիրական գիտությունների թեկնածու է: Մասնակցել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի ամառային դպրոցի դասընթացին, նշված է Parliament.am կայքի նրա կենսագրականում:

2005-ից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-ից պայմանագրային հիմունքով աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:

2018-19 թթ․ Մակունցը եղել է ՀՀ մշակույթի նախարար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով, նույնանուն խմբակցության ղեկավարն էր։

Մեկնաբանել