Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Սանոսյանը 2018-ի հոկտեմբերի 10-ից զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։