Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը 7-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահն էր,նաև՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ։ Սիմոնյանն ընտրվել է խորհրդարանի խոսնակ 71 կողմ ձայներով, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր:

«Հայաստան» դաշինքը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին կալանավորված քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի կալանավորված քաղաքապետ Արթուր Սարգսյանին։

Ալեն Սիմոնյանին խորհրդարանի նախագահ ընտրելու առաջին փորձը ձախողվեց, քանի որ ինչպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը բացատրեց՝ «քվեաթերթկի վրա ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տառասխալ էր եղել»։

Մեկնաբանել