Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ, գրում է Արմենպրեսը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և առավելության հասավ 5-0 հաշվով:

Բաչկովը նախորդ մենամարտերի ընթացքում հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:

Մեկնաբանել