Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը
LIVE. Ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստը
Article Published:
03 Օգոստոս, 2021 10:25
Comments Off on LIVE. Ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստը
Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը
ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ Կան դժուար օրեր կամ պահեր, երբ կ՚անցնիմ ստեղնաշարի դիմաց շաբթուայ յօդուածը գրելու համար։ Այս շաբաթը, այս օրը եւ պահը այդպիսիներէն է։ Հեւքով կը հետեւինք անցուդարձներուն, կը փորձենք իրազեկ ըլլալ պատահածներէն։ Ինչ որ ալ ըլլան հաղորդակցութեան արդի դրութիւնները, մեր զրկանքը նոյնն է։ Զրկուած ենք ցաւի դարման ըլլալու որեւէ հնարքէն։ Ափսոսանքով կը դիտենք ճարահատ ժողովուրդի իր երկիրը լքելով խուճապահար փախուստի պատկերը։ Այստեղ մխիթարութեան պատճառ մը չէ Հայաստան երկրի առկայութիւնը, ինչպէս որ չէր հալէպահայոց համար։ Ազգս հայոց անգամ մը եւս կը փորձուի հայրենազրկութեան մղձաւանջով։ Մենք գիտենք թէ ինչ է հայրենազրկութիւն բառի նշանակութիւնը հայ ժողովուրդի համար։ Գացէք Թալինի շրջանը եւ այնտեղ լսեցէք […]
«Ասել, որ մենք մենակ ենք թողել Լեռնային Ղարաբաղին, անարդար մեղադրանք է»,- հոկտեմբերի 4-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։ Ռուստամյանը Փաշինյանին մեղադրեց Արցախին մենակ թողնելու մեջ, հայտարարեց, որ տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն այն պարագայում, երբ կար ՀՀ պետությունը։ Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ վերջին երեք տարում Հայաստանը Ղարաբաղին 1 միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել։ «Իմ կարծիքով, ԼՂ-ն մեծ հաշվով այս ընթացքում ու բլոկադայից առաջ ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել»,- հայտարարեց Փաշինյանը։ Անդրադառնալով նրան, որ Հայաստանը չպաշտպանեց ու մենակ թողեց Ղարաբաղին, Փաշինյանն արձագանքեց. «Ես չեմ ասել՝ չենք միջամտելու, […]
«Արցախյան դիտանկյան» նոր թողարկման ընթացքում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ու լրագրող Հայկ Ղազարյանը զրուցում են Լեռնային Ղարաբաղում մեկօրյա պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացների մասին ու քննարկում Արցախի կործանմանը նախորդած շրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր այլ տարբերակները։
Հայաստանը տրամադրված էր Գրանադայում Ադրբեջանի հետ ստորագրել շրջադարձային նշանակության փաստաթուղթ, բայց այն չի ստորագրվի, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մեկնել Իսպանիա։ Հոկտեմբերի 4-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այնուամենայնիվ, մեր պատվիրակությունը մեկնելու է Գրանադա, այնտեղ դետալացված մեր դիրքորոշումները կներկայացնենք։ Ցավում եմ, որ հանդիպումը տեղի չունեցավ։ Այն հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հույս ունեմ՝ հարմար պահի կստորագրվի»,- ասաց Փաշինյանը։ Վերջինիս նշեց՝ չի կարծում, թե այն փաստաթուղթը, որ պետք է ստորագրվեր, հակասում է ու հակառակ է Ադրբեջանի շահերին ու լիարժեք համապատասխանում է ՀՀ շահերին։ «Այն համապատասխանում է տարածաշրջանի կայունության ու խաղաղության շահերին։ Կան ուժեր, որ տեսնում […]
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։ «Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Խոսնակն այս համատեքստում կարևորել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի նախագիծը։ «Դիտարկվում է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միավորող ճանապարհային երթուղու վերականգնման նախագիծը։ Մեր կարծիքով այս նախագծի իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջ գնալու մեծ ներուժ ունի։ Եվ իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից»,- հայտնել է Զախարովան։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ: Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Թեհրան կատարած այցի ընթացքում տարածաշրջանային հարցերը Արմեն Գրիգորյանը քննարկել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: