2021-ի առաջին կիսամյակում Հայաստան ուղարկված տրանսֆերտները 32,5 տոկոսով աճել են

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտերկրից Հայաստան է ուղարկվել 232 մլն դոլար ավելի գումար կամ տրանֆերտներն աճել են 32,5 տոկոսով: Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Կենտրոնական բանկից։

2021-ի առաջին 6 ամիսներին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է մոտ 948 մլն դոլար։ 2020-ի նույն ժամանակահատվածում այդ գումարի չափը կազմել է մոտ 715,5 մլն դոլար։

Ամենից շատ տրանսֆերտները ստացվել են Ռուսաստանից՝ 375 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-հունիսին ՌԴ-ից Հայաստան էր ուղարկվել 317 մլն դոլար։

Գրեթե կրկնակի աճել են Միացյալ Նահանգներից ուղարկված տրանսֆերտները։ Եթե 2020-ի առաջին 6 ամիսներին ԱՄՆ-ից փոխանցվել էր մոտ 141 մլն դոլար, ապա 2021-ի նույն ժամանակհատվածում տրանսֆերտների գումարը կազմել է 260 մլն դոլար։

Մեկնաբանել