Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվել է 0,5 տոկոսային կետով

Օգոստոսի 3-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 7,0 %: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,5 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5,5 %։

Հունիսի 15-ին և մայիսի 4-ին Կենտրոնական բանկը կրկին 0,5-ական տոկոսներով բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր նաև 2021-ի փետրվարի 2-ին և 2020-ի դեկտեմբերի 15-ին, համապատասխանաբար, 1 և 0,25 տոկոսային կետերով։ Այդկերպ՝ տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել