Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում։

Գրիգորյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ․ մայիսի 12-ից։

Մեկնաբանել