Նախարարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել։

Իրենց պաշտոններում վերանշանակվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար, իսկ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ արդարադատության նախարար։

Մեկնաբանել