Հայաստան է ներկրվել 50 400 դեղաչափ «ԱստրաԶենեկա»

Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50 400 դեղաչափ, հաղորդում է առողջապահության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50 400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն․ «Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին»,- նշում են նախարարությունից։

Մեկնաբանել