«Չրի տուն»․ կանանց ջանքերով՝ ագրոտուրիզմի համալիր Բյուրականում

«Չրի տունը» ագրոտուրիզմի համար նախատեսված համալիր է։ Այստեղ արտադրվում են ելակի, սնկի, ծիրանի, սալորի չորամրգեր։ Արդեն վեց տարի գործող արտադրամասը աշխատանքով է ապահովում Բյուրականում ապրող շուրջ երեսուն կանանց։