Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերիում նվաճեց արծաթյա մեդալ։

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5:1 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին։ Ալեքսանյանը զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթյա մեդալ։

Գոտեմարտի ընթացքում Արթուր Ալեքսանյանի ոտքի վնասվածքը զգացնել տվեց, որը նա ստացել էր կիսաեզրափակչում։

Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովին։ Քառորդ եզրափակչում նա պարտության էր մատնել Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենին, իսկ կիսաեզրափակչում հաղթել էր իրանցի Մոհամադալի Սարավիին։

Մեկնաբանել