- «Վրացական երազանքը» հրաժարվում է արտահերթ ընտրություններից
- Վրաստանյան քաղաքական դաշտում երրորդ ուժ է հայտնվել
- Ավելի քան չորս տասնյակ նախկին պատգամավոր և քաղաքական գործիչ բաց նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
- Սաակաշվիլին նորից հայտարարում է, որ Վրաստան է վերադառնում
-
«Պատրաստ ենք բոլորի հետ շենացնել էս գյուղը». Արցախից՝ սահմանամերձ Բերդավան
Արցախից տեղահանված յոթ ընտանիք հաստատվել է Տավուշի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում։ Տեղահանվելուց մեկուկես տարի անց նրանք գյուղին ու գյուղի մարդկանց շատ լավ են հարմարվել, միայն թե մշտական աշխատանքի խնդիր ունեն։ Տղամարդիկ ժամանակավոր աշխատանք են կատարում. շինարարությունում են ներգրավված կամ պատվերով գործ են անում, բայց մշտական աշխատանքի կարիք ունեն։
-
Հայաստանի և Վրաստանի միջև օրինակելի համագործակցություն կա․ Վրաստանի նախագահ
Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունի օրինակելի երկկողմ համագործակցություն բազմաթիվ բնագավառներում: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին: «Վրաստանն ու Հայաստանը օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ անցյալ տարի մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար»,- ընդգծել է Միխայիլ Կավելաշվիլին։ Կավելաշվիլին շեշտադրել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, Թբիլիսին և Երևանը շարունակում են ամրապնդել իրենց սերտ քաղաքական և տնտեսական կապերը: Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ […]
-
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում 44-օրյայի գործով դատավորի նկատմամբ․
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Հետքը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրել է նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում է սկսվել դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարել է՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասել են, որ […]
-
Մեծ վթար Գյումրիում. կա 4 վիրավոր և 1 զոհ
Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում, բախվել են «Կամազ», «Մերսեդես», «Ֆորդ Տրանզիտ», «Օպել» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է: Վերջինս Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ.-ն է: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […]
-
Վրաստանն ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման ներուժ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Վրաստանն ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման ներուժ որպես չեզոք երկիր, որը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան՝ Ադրբեջան այցելելուց մի քանի օր անց, գում է Սպուտնիկ Վրաստանը։ «Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք են արտահայտում: Նույն վերաբերմունքն արտահայտեցին նրանց արտաքին գործերի փոխնախարարները՝ Թբիլիսի իրենց վերջին այցի ժամանակ՝ մեր արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում: Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշ է: Հարևանների, հատկապես ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար հատուկ հետաքրքրության ոլորտ է», – ասել է Կավելաշվիլին: Վրաստանի Հանրապետության […]
-
Մերձավանի սպանության գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2025-ի փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել է, իսկ Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և […]
-
Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար
Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է», այս մասին Reuters-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումն] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, և դրանք արդեն կայացվել են», – ասել է Ասիֆը։ Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Պակիստանի իշխանությունները, նրա խոսքով, կապի մեջ են նաև Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ։ Ասիֆը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, կամ արդյոք, ըստ նրա, այն կլինի լիարժեք, թե […]
-
Ղարաբաղը՝ «Ադրբեջանի անբաժանելի մաս». Փեզեշքիանի այցը Բաքու
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլի 28-ին այցելել է Բաքու։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան 2024-ի օգոստոսին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Իրանի նախագահը Բաքու այցելելուց առաջ հարցազրույց է տվել նաև ադրբեջանական լրատվամիջոցին, որում խոսել է սեփական սահմաններով բավարարվելու և ուրիշի տարածքների նկատմամբ հավականություններ չունենալու մասին։