Կառավարության որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է e-gov.am կայքից։
Ավելի վաղ Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում:
Օգոստոսի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար էր նշանակվել մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։