Եվս 35 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված ևս 35 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում է Զինծառայողների ապահովագրության hիմնադրամը։

«Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 35 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4 255 է»,- ասված է հաշվետվության մեջ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Մեկնաբանել