Հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում օգոստոսի 3-ին կատարվել է 6 897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 149 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4 625-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 808 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 230 713 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 428 670 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 345 882 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 795 665 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 3 979 727 դեպքով:

Մեկնաբանել