Հակոբ Արշակյանը՝ Ազգային ժողովի փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն ընտրվեց խորհրդարանի փոխնախագահ։ Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը հաղորդեց՝ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորն ընտրել են Հակոբ Արշակյանին։

Արշակյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էր 2019-ից մինչ 2021-ի ապրիլը, նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ է։ Խորհրդարանը մինչ այդ ընտրել էր մեկ այլ փոխնախագահ՝ Ռուբեն Ռուբինյանին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցել քվեարկություններին։

Խորհրդարանի երրորդ փոխնախագահի համար ընդդիմությունն առաջադրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։

Մեկնաբանել