Կասեցվել է ԱԹՍ-ի` Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձ․ ՊՆ

Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է»,- հայտնում են նախարարությունից։