«Մեր առաջին տունը Եռաբլուրը դարձավ»․ զոհված Արսեն Ալջիկյանի պատմությունը

19-ամյա Արսեն Ալջիկյանի մայրը որդու մասին խոսելիս ժպտում է, ասում՝ հպարտ եմ, որ նրան ճանաչել եմ։ 11 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է Արցախյան 2-րդ պատերազմը։ Մայրը՝ Լուսինեն, պատմում է, որ հարազատներին միշտ վստահեցրել է՝ իր շուրջը ոչինչ չի կատարվում, սակայն հետագայում իմացել են՝ ամենաթեժ վայրերում է եղել ու զոհվել՝ ընկերոջ վրեժը լուծելուց հետո։

Մեկնաբանել