Ֆիզուլիում կատարված որոնումների արդյունում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայության տվյալների համաձայն՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1 630 աճյուն։

Մեկնաբանել