Հայաստանի՝ «պարապության մատնված» հողերը

Հայաստանում առկա մոտ 450 հազար հեկտար վարելահողերի գրեթե կեսը չի մշակվում։ Պատճառները տարբեր են՝ ոռոգման խնդրից մինչև սեփականատերերի՝ երկրից բացակայելը։ Կառավարությունն այժմ սահմանում է գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը։