Վահագն Խաչատրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի`
Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,– գրված է փաստաթղթում:

1990-1995 թթ. եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թ. դեկտեմբերի 22-ից 1996 թ. փետրվարի 22-ը` Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ, 1995-1999 թթ.-ին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1996-1998 թթ.` ՀՀ նախագահի խորհրդական։

Մեկնաբանել