Հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության․ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

Մեկնաբանել