Իրանի նախագահի երդմնակալությանը Հայաստանը մասնակցում է վարչապետի, Ադրբեջանը՝ խորհրդարանի խոսնակի մակարդակով

Այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը:

Թեհրան է ժամանել Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա արդեն հանդիպում է ունեցել նախագահ Ռայիսիի հետ, քննարկվել է հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ։ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։

Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Իրան են ժամանել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին, Ալժիրի վարչապետ Այմեն բին Աբդոլռահմանը, ինչպես նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Տանզանիայի, Սիրիայի, Նիգերի խորհրդարանների ղեկավարները և այլ երկրների ներկայացուցիչներ:

Երդմնակալության արարողությանը Ադրբեջանը մասնակցում է խորհրդարանի նախագահի մակարդակով։ Սահիբա Գաֆարովայի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և արտաքին գործերի մեկ փոխնախարար:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել