ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը Հովհաննես Հովհաննիսյանն է

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը 2018-ի մայիսի 21-ին նշանակվել էր կրթության և գիտության նախարարի տեղակալ։ 2018-ի դեկտեմբերի 9-ին նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019-ի մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել։ Մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 30-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել Գեղամ Գևորգյանը։

2021-ի ապրիլի 23-ին Գեղամ Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել նաև ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Մեկնաբանել