«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանի քվեարկությունը երկրորդ անգամ տապալվեց, նա երկրորդ անգամ չընտրվեց այդ պաշտոնում։ Առաջին փորձի դեպքում նրան պակասել էր 1 ձայն։
Դրանից հետո «Հայաստան» դաշինքը դարձյալ Սաղաթելյանին առաջադրեց այդ պաշտոնում։ Նոր քվեարկության արդյունքներով 103 պատգամավորներից 5 քվեաթերթիկ անվավեր է եղել, Սաղաթելյանին կողմ է քվեարկել 49 պատգամավոր։
Այժմ տեխնիկական խնդիրների պատճառով 20 րոպե ընդմիջում է հայտարարվել։