Նոր ուսանողական աշխատաժողով Հայաստանում՝ USC Թագորի կենտրոնում

Օգոստոսի 16-20-ը Մայակովսկի գյուղում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Թաքորի կենտրոնում, տեղի կունենա երկրորդ ուսանողական աշխատաժողովը (MasterClass)՝ «Հետխորհրդային Հայաստան և սոցիալական տեսություններ» խորագրով: Ծրագիրը կազմակերպել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը՝ դոկտոր Վիգեն Չեթերյանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հետ համատեղ:

Հնգօրյա ծրագիրը կղեկավարի պրոֆեսոր Չեթերյանը, որը միջազգային հարաբերություններ է դասավանդում է Ժնևի Վեբստեր համալսարանում, և Նաիրա Սահակյանը, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Ուսանողները հնարավորություն կունենան սովորելու և շփվելու հարակից ոլորտների այլ գիտնականների և մասնագետների հետ: Թեմաները կծավալվեն սփյուռք-հայրենիք հարաբերություններից մինչև հետխորհրդային անցումներ, մարդու իրավունքներ, պետականության ձևավորում և էթնոտարածքային հակամարտություններ:

Վարպետության դասերին կարող են մասնակցել հայաստանաբնակ ուսանողներ, որոնք սկսում են մագիստրոսական ծրագրեր կամ նոր են ավարտել իրենց առաջին մագիստրատուրան քաղաքագիտություն, պատմություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ կամ այս թեմային առնչվող այլ ուղղություններով:

Դասախոսությունների և քննարկումների միջոցով ուսանողները ձեռք կբերեն տեսությունների և գրականության հիմնական գործիքակազմ՝ հետխորհրդային պետությունների տարբեր մարտահրավերները հասկանալու և իրենց ապագա հետազոտական աշխատանքները լավագույնս նախագծելու համար:

Ուսանողները կարող են դիմել` մինչև օգոստոսի 8-ը ուղարկելով 2-էջանոց կենսագրություն և իրենց մագիստրոսական թեզի (հետազոտության թեմայի) 500-բառանոց նկարագիր կամ մոտիվացիոն նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։

USC Թաքորի կենտրոնում առաջին ուսանողական Վարպետության դասը տեղի ունեցավ այս տարվա մայիսին, երբ հայաստանաբնակ ուսանողներըը մասնակցեցին հասարակագիտության թեմայով սեմինարին։ Ուսանողները մասնակցեցին Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերներին վերաբերող քննարկմանը՝ ներքին ակնկալիքների և հետխորհրդային սահմանափակումների համատեքստում: Նրանք հնարավորություն ունեցան մանրամասն քննարկելու իրենց հետազոտական հարցերն ու մեթոդաբանությունները:

Ուսանողական Վարպետության դասն ընդգծում է ինստիտուտի կենտրոնացումը ինչպես ժամանակակից հայագիտության հետազոտությունների աճի, այնպես էլ դրանց մշակման վրա, նշում է USC Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի օգնական Սյուզաննա Պետրոսյանը։

«Հետխորհրդային պետությունների բարձրագույն կրթության մարտահրավերներից մեկն այն է, որ երիտասարդ գիտնականներին դասավանդվեն քննադատական մտածողություն և հետազոտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են միջազգային գիտությունների հարթակներում մասնակցելու համար: Այս մեկշաբաթյա կենտրոնացված գործունեությունը այդ անհետաձգելի կարիքը բավարարելու ջանքերից մեկն էր, հատկապես այժմ, երբ պետք է մշակվի և ձևակերպվի Հայաստանի քաղաքական, տարածաշրջանային և միջազգային տեսլականը»:

Թաքորի կենտրոնի ապագա սեմինարները կենտրոնանանլու են սփյուռք-հայրենիք հարաբերությունների, Հայաստանի բարեփոխումների գործընթացների, կանանց հիմնախնդիրների, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից 30 տարի անց կյանքի հիշատակման գործում ֆիլմերի դերի վրա:

Ապրիլ ամսից սկսած սեմինարները քննարկման և փոխգործակցության բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հայկական դիզայնի արտահանումը, Ադրբեջանը հասկանալը և Հայաստանի տարածաշրջանային մարտահրավերների բացահայտումը:

Թաքորի կենտրոնը, որը նվեր է Լոս Անջելեսի Թաքորյան ընտանիքի կողմից, յուրահատուկ տարածաշրջանային կենտրոն է։ Ինչպես աշխարհի այլ հետազոտական և գիտաժողովների կենտրոնները, այն նույնպես կդառնա քննարկումների և ուսուցման կարևոր վայր գիտնականների և մասնագետների համար, ովքեր հակառակ դեպքում կդժվարանային հանդիպել և համագործակցել միմյանց հետ: Կես տարուց պակաս ժամանակահատվածում Հայաստանից, Կովկասից, Եվրոպայից և ԱՄՆ -ից գիտնականները և ուսանողները կհամախմբվեն` ուսումնասիրելու արվեստը, սոցիալական և հումանիտար գիտությունները՝ երիտասարդ գիտնականների համար նշանակալի և արդիական եղանակներով:

Մեկնաբանել