Ոսկեպարում տեղակայվել են ռուս սահմանապահներ․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաստատել է լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունը, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ ռուս սահմանապահների տեղակայման «գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։

Մեկնաբանել