Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արցախի նախագահին

Այսօր` օգոստոսի 5-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,- գրել է Մուսինյանը։

Մեկնաբանել