Առողջապահության նախարարությունը միայն այս տարվա հուլիսի 15-ից է սկսել վիճակագրություն վարել, թե կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներից քանիսն են օտարեկրացիներ և քանիսը՝ ՀՀ քաղաքացիներ։
Օգոստոսի 6-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց՝ հուլիսի 15-ից մինչ օգոստոսի 4-ը 58 108 քաղաքացիներ են պատվաստվել, որոնցից 56 010-ը ՀՀ քաղաքացիներ են եղել, իսկ 2 096-ը՝ օտարեկրացիներ, թե ովքեր են եղել մյուս երկու քաղաքացիները, որոնք ո՛չ ՀՀ քաղաքացի էին, ո՛չ՝ օտարեկրացի՝ նախարարը չմանրամասնեց։
«Օտարերկրյա քաղաքացիները ևս պատվաստվում են, բայց դա շատ փոքր մասնաբաժին ունի ընդհանուր պատվաստումների մեջ»,- հայտարարեց Անահիտ Ավանեսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ քաղաքացիների պատվաստումների առանձին վիճակագրություն վարել։
Հայաստանը առաջիկայում չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութ կստանա։
Civilnet











