Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխի հատվածում․ ՊՆ

Yeraskh, Ararat Region, Armenia

Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Երասխի հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Մեկնաբանել