Հայաստանը դարձնել իմպլանտ արտահանող երկիր. հայ գիտնականների նոր նվաճումը

Իմպլանտը վերածել ոսկորի։ Այս գործընթացը Հայաստանում հնարավոր է «Էյ Այ Փի Թեք» լաբորատորիայի շնորհիվ։ Վնասված ոսկորի համակարգչային տոմոգրաֆիայով ստեղծվում է եռաչափ մոդելը, որի հիման վրա էլ ստեղծվում է իմպլանտը: Հայաստան վերադարձած քիմիական գիտությունների դոկտոր Մարինե Աղայանի հիմնած լաբորատորիան խոստանում է բացառոկ նորարարություններ։