Այսօր Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Օգոստոսի 9-10-ը Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ կայքը, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ:

Մեկնաբանել