Արեգնազ Մանուկյանը Վլադիմիր Վարդանյանին խորհուրդ տվեց «քիչ ուտել և շատ աշխատել»

Օգոստոսի 9-ի Ազգային ժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց պետաիրավական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Վարդանյանին, թե ինչպես է նա վերաբերվում այն քաղաքական գործիչներին, որոնք որոշակի հակաօրինական պարտավորություններ են ստանձնում իրենց առաջնորդների առջև և որպես առհավատչյա՝ «ղազագիր» են ստորագրում։ Վարդանյանը հարցը հռետորական համարեց և խնդրեց, որ Մանուկյանը բացատրի, թե ինչ է նշանակում «ղազագիր», քանի որ բառարաններում ինքը նման բառի չի հանդիպել։