Գրանցվել է կորոնավիրուսի 140 դեպք, մահացել է 3 մարդ

Օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ը՝ առողջացած, 4 653-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 110 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4 458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Դրական է թեստերի ավելի քան 3 տոկոսը։

Ունենք 191 առողջացած, 3 մահվան դեպք:

Մեկնաբանել