Կեղծ տեղեկության և համացանցը «հարկելու» նախագծի մասին. զրույց Արթուր Պապյանի հետ

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է ապատեղեկատվության դեմ պայքարի և սոցիալական ցանցերում գովազդը հարկելու կառավարության նախագծի մասին։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է աշխատի կրթական համակարգի միջոցով՝ բարձրացնելով մարդկանց մեդիագրագիտությունը։ Ինչ վերաբերում է կառավարության նախագծին, Արթուր Պապյանի խոսքով՝ այն վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց, որոնք գովազդ են տեղադրում սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում ու Յութուբում։