ԵՊՀ-ն կհամագործակցի Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի հետ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի (CSUN) ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են CSUN-ի նախագահ Էրիկա Դ. Բեքը, պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Մերի Բեթ Ուոքերը, ուսանողական հարցերով փոխնախագահ Վիլյամ Ուոթքինսը, Հայագիտական ծրագրի տնօրեն Վահրամ Շեմասյանը և Հայ ուսանողների ընկերակցության ներկայացուցիչը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսը CSUN-ի նախագահ Բեքին և նրա գործընկերներին առաջարկել է գործընկերություն հաստատել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ: Ինստիտուցիոնալ համագործակցության առաջարկվող գործիքակազմի առաջին գործնական կետը Հայաստանը «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրում ներառելն է՝ CSUN-ի ուսանողների համար: Դրա հիման վրա նրանք կարող են սովորել տարբեր դասընթացներ Երևանի պետական համալսարանում մեկ կամ երկու ակադեմիական կիսամյակի ընթացքում, որոնց կրեդիտները կփոխանցվեն ԵՊՀ-ից CSUN- ին: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը նաև առաջարկեց դասախոսների և ուսանողների փոխանակում սկսել երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, ինչպես նաև համատեղ ուսուցման և հետազոտական նախագծերի մշակում CSUN-ի և ԵՊՀ-ի դասախոսական կազմի միջև:

Մեկնաբանել