Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։

Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի՝ տեղի է ունեցել 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների շուրջ կարծիքների փոխանակում։

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

Երկու նախարարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության խորացումը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, «կասպյան հնգյակում»։

Մեկնաբանել