Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Օգոստոսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք։ Ունենք 183 առողջացած, 5 մահվան դեպք, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր թիվը Հայաստանում 232 610 է, որոնցից 221 590-ը` առողջացած, 4 658-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6 158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 128 է: