Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 697 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 697 նոր դեպք։ Ապաքինվել է 2 713 մարդ, մահացել՝ 54-ը։

Վերջին 24 ժամում Վրաստանում կատարվել է 44 536 թեստ:

Ինչպես հայտնում են վրաստանյան լրատվամիջոցները, երկրի վարակաբանները վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից պահանջում են սահմանափակումներ մտցնել, հակառակ դեպքում՝ դժվար է լինելու վերահսկել համաճարակաբանական վիճակը։ Վարչապետը դեմ է սահմանափակումներին՝ մտավախություն ունենալով, որ դրանք կվնասեն իր վարկանիշին առաջիկա ընտրություններում։

Ավելի վաղ վրաստանյան իշխանությունները հայտարարել էին, որ համաձայնության են եկել Pfizer ընկերության հետ՝ Վրաստան կես միլիոն դեղաչափի աստիճանական առաքման շուրջ։ Բացի այդ, Վրաստանը ԱՄՆ-ից նվեր է ստացել նույն պատվաստանյութի խմբաքանակ։

Վրաստանում պատվաստումների համար հասանելի են նաև Sinopharm և Sinovac չինական պատվաստանյութերը, ինչպես նաև AstraZeneca-ն։

Մեկնաբանել