«Փոքրիկ նկար է ու առանձնապես արժեք չունի»․ Վահե Հակոբյանը՝ իր հավաքածուում Այվազովսկու նկարի մասին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ նախկինում, երբ ինքը զբաղեցնում էր պետական պաշտոն, օգտվել է Պաշտպանության նախարարության ուղղաթիռից։ Հարցուպատասխանի ժամանակ նա նաև անդրադարձավ իր ունեցվածքին, մասնավորապես, Հովհաննես Այվազովսկու նկարին, որի մասին տեղեկություն կա նաև նրա վերջին հայտարարագրում։ Ըստ Հակոբյանի՝ այն «փոքրիկ նկար է ու առանձնապես արժեք չունի»։ Պատգամավորի հայտարարագրում, սակայն, այդ նկարի արժեքը նշված է 200 հազար դոլար։

Մեկնաբանել