- Ադրբեջանում քննարկել են ռուս սահմանապահների տեղակայումը Տավուշի Ոսկեպար գյուղում
- Ադրբեջանում կարծում են, որ Երևանը Բաքվից «Զանգեզուրի միջանքի» բացման դիմաց զիջումներ է պահանջելու, և դրան օժանդակում են Մոսկվան ու Թեհրանը
- Ղարաբաղի գրավյալ տարածքներում ճանապարհների մեծ մասի շինարարական աշխատանքներն իրականացնում են թուրքական, հետո նոր՝ ադրբեջանական ընկերությունները
-
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից հետո՝ զրույց քրոջ՝ Մարինե Ալեսի հետ
Սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքն անցնելիս ձերբակալել են Ադրբեջանի ուժային կառույցները․ ավելի ուշ հրապարակվել է նրա լուսանկարը Բաքվից։ Հայաստանը իր քաղաքացի Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ։ Ձերբակալության մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Վարդանյանի քրոջ՝ Մարինե Ալեսի հետ։
-
Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Բաքվից տեղեկություններ տրամադրել նրա գտնվելու վայրի, դրության մասին. այսպիսի գրառում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ադրբեջանը Լաչինի միջանցքում ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, որն Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիների շարքում փորձել է անցնել Հայաստան։
-
Ժամը 15։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 50 հազարից ավելի արցախցի
Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել և Հայաստան է տեղափոխվել 50 000-ից ավել արցախցի բռնի տեղահանված։ Այդ մասին հումանիտար կենտրոնում հաղորդեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Պետությունը շուրջ 5 700-ի կեցությունն է ապահովել. «Մնացած քաղաքացիները հրաժարվել են ու միանգամից ուղևորվել իրենց կեցության վայրեր»,- ասաց Բաղդասարյանը։ Ադրբեջանի կողմից ռազմական գոծողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի բենզալցակայանում պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 311-ի։
-
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը հաստատվեց
Ադրբեջանը Լաչինի միջանցքում ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, որն Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիների շարքում փորձել է անցնել Հայաստան։ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման տասը ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- հայտարարություն է տարածել Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Ավելի վաղ Զոնաբենդը ՍիվիլՆեթին ասել էր, որ ամուսնու հետ կապը կորել է։ Ադրբեջանական տելեգրամյան […]
-
Հույս ունենք, որ մեր ուղարկած ազդանշանները տեղ կհասնեն և կընկալվեն
Շփումները պաշտոնական Երևանի հետ շարունակվում են, և մենք հույս ունենք՝ մեր ուղարկած ազդանշանները տեղ կհասնեն և կընկալվեն․ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսին։ «Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հարաբերությունների սրման նախաձեռնող երբևէ չի եղել, արել է առավելագույնը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար, և այդպես էլ շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Երևանի արձագանքին, ապա նույնիսկ խուլ լինելու դեպքում կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է Զախարովան։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության շրջանակում բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրագործվել։ «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ […]