Տարածաշրջանային կապերի ապաշրջափակման օրակարգը շատ փխրուն է․ Մարիա Կարապետյան

Տարածաշրջանային կապերի ապաշրջափակման օրակարգը շատ փխրուն է․ այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նա հավելեց՝ այս համատեքստում անհրաժեշտ է, որ հայաստանյան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը համախմբվի տվյալ օրակարգի ճշգրիտ ձևակերպման շուրջ։