Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ նիստերի ընթացքում հնչող որակումներին՝ հայտնելով իրենց դիրքորոշումը։ Սաղաթելյանի խոսքով՝ դա ոչ թե անձնական վիրավորանք է, այլ քաղաքական գնահատական։ Սաղաթելյանի ելույթից հետո իրավիճակը դահլիճում լարվեց․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ հեռարձակումը և ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։
-
Օվերչուկը գնահատել է Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության կորուստները
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկորցնեն 6 մլրդ դոլար։ «Ամենապահպանողական գնահատականներով՝ անցյալ տարի մենք կորցրել ենք մոտ 2 մլրդ դոլար։ Այս տարի մեր անկումը ներկայիս իրավիճակում կազմում է 3 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ մենք կկորցնենք մոտ 6 միլիարդ դոլար։ Սրանք լուրջ թվեր են», – ասել է Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան գործարար երկխոսության ժամանակ։ Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման շնորհիվ ռուսական բիզնեսը հասկանում է, որ «Հայաստանում հեռանկարներ չկան, քանի որ Եվրամիության հետ փոխգործակցության հեռանկար չկա»։ Միևնույն ժամանակ, Օվերչուկը ընդգծել է, որ […]
-
Ադրբեջանը կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունն ընդգծելով, որ տուժածներ չկան:Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Տևական ժամանակ է պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման մասին չէր հաղորդում։ Ադրբեջանը Հայաստանի ուղղությամբ կրակ է բացել այն օրը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա։
-
Արցախցիները պահանջում են շարունակել բնակվարձի ծրագիրը
Հունիսի 20-ին մի խումբ արցախցիներ հավաքվել էին կառավարության շենքի առջև էին՝ պահանջելով վերականգնել սոցիալական աջակցության ծրագիրը։ Հունիսից «40 +10 հազար» դրամների ծրագիրը չի գործում, այն նախատեսված է միայն սահմանափակ թվով տեղահանվածների համար: Արցախցիներն իրենց պահանջներով նամակ են հանձնել կառավարությանը, առաջարկում են շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, քայլեր ձեռնարկել սոցիալական բնակարաններ կառուցելու և տեղահանվածներին տրամադրելու համար:
-
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստամբուլ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մեկնում Թուրքիա։ Նախորդ անգամ նա ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Թուրքական մամուլն այս այցն ուշագրավ է համարում՝ նշելով, որ այն տեղի է ունենում երկկողմ կապերի ակտիվացման ֆոնին։ Ի դեպ, կարևոր է, որ Փաշինյանը Թուրքիա է այցելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից հետո։ Ալիևը […]
-
Վարձատրվող հասարակական աշխատանք՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների համար
Հունիսի 20-ին կառավարությունը հաստատեց անապահով ընտանիքներին առնչվող նախագիծը։ Այդ իրավական փաստաթղթով ներդրվում է վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիր՝ հասցեագրված ամենախոցելի սոցիալական խմբին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հայտնեց, որ սա պիլոտային ծրագիր է ու վերաբերելու են նաև Սյունիքի ու Կոտայքի մարզերի ընտանիքներին։ Ծրագրում նախնական փուլում նախատեսվում է ընդգրկել շուրջ 350 շահառու։ Դրա համար պետությունը կտրամադրի ավելի քան 154 մլն դրամ, սակայն, ըստ կառավարական որոշման, սա լրացուցիչ բեռ չի դառնալու 2025-ի բյուջեի համար. անհրաժեշտ միջոցները կուղղվեն արդեն իսկ հատկացված ծրագրային բյուջեից։ Ինչ է նախատեսում ծրագիրը Ծրագրի տևողությունն առաջարկվում է սահմանել 3-12 ամիս։ Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքելու է […]
-
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Իրանը լքել Հայաստանի և
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն դիմելով Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, հայտնել է, որ Իրանից կարող են դուրս գալ Հայաստանի և Թուրքիայի սահմանով։ Իրան-Իսրայել պատերազմի պատճառով Իրանի օդային տարածքը փակ է։ X-ի իր միկրոբլոգում նախարարը նշել է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են լքել երկիրը և դեռ չեն կապվել դեսպանատան հետ, պետք է հնարավորինս արագ հայտնեն այդ մասին։ Նախարարը հայտնել է, որ Հայաստանը և Թուրքիան կարող են ընդունել նրանց առանց վիզայի։ Հունիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Ֆրանսիան պատվո հյուպատոսություն է բացել։ Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հասնել Թուրքիայի կամ Հայաստանի սահման, կտեղափոխվեն շարասյունով մինչև շաբաթվա վերջ։ Նախարարը […]
-
Ձևավորվում է Վաղարշապատ համայնքային փունջը
Հունիսի 20-ին կառավարության որոշմամբ հաստատվեց՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը հաստատելու նախագիծը։ Նախատեսվում է,ո ր Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավովեն՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով: «Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ համայնք»,- նշում է կառավարությունը։ 2016-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք:
-
Վիրավորանքը փաստարկների բացակայության մասին է
Կարեն Հարությունյան ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանի հոդվածին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի և ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հասցեին։ Գևորգն ի մի էր բերել Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար եղած ժամանակ նրա ղեկավարած կառույցում չարաշահումները, այդ թվում՝ Քովիդի համավարակի ընթացքում, Թորոսյանի և նրա մերձավորների առնչությունները տարբեր բիզնեսների, նրա քրեական գործի դրվագներ և այլն։ Ահա հոդվածը՝ Կրկնակի չափանիշներ. Արսեն Թորոսյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունն ու ստվերոտ սեփական պատմությունները Պարոն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում, փոխանակ անդրադառնալու հոդվածի բովանդակությանը և ներկայացված փաստերին, դիմել է վիրավորանքի։ «Օկուպացված զուգարանների մեգաաստղ Վարդան […]